Պատասխանել դասգրքի էջ 24-ի 1-5 հարցերին

1. Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք:

2. Նախ պետք է նյութը լիցքավորված ազատ մասնիկներ ունենա (հոսանքակիրներ), որոնք կկարողանան ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Եվ հետո այդ մասնիկների վրա մի որոշ ուժ պետք է ազդի ու ստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

3.
 Հոսանքակիրներն ազատ էլեկտրոններ են մետաղների մեջ:

4. Հոսանքի ջերմային ազդեցություն – Հոսանքն անցնելու ժամանակ հաղորդիչը տաքանում է:

Հոսանքի քիմիական ազդեցություն – Հոսանքն անցնելու ժամանակ նրանց մեջ գտնվող նյութերն անջատվում են և նստում լուծույթի մեջ սուզված մետաղական հաղորդիչների մակերեսի վրա:

Հոսանքի մագնիսական ազդեցություն – Հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում, ձեռք է բերում մագնիսական հատկություններ:

Հոսանքի կենսաբանական ազդեցություն – Հոսանքը կենդանու մարմնով անցնելու դեպքում կենդանու մկանների կծկում է առաջացնում:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started