Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությամբ: Դա տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն)բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:

Վերընթաց գոտիականությունը, լեռնային երկրներրի համար լինելով ընդհանուր, ունի իր յուրահատկությունը: Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից:
Եթե եզրային լեռնաշղթաներում առկա է անտառային հողերի գոտին, ապա ներքին շրջաններում այն բացակայում է:

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:

Կիսաանապատային գորշ հողեր՝

Այս հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները: Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմայի և աղքատ բուսածածկույթի պայմաններում, հումուսով աղքատ են, բայց հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած: Չնայած ցածր որակական ցուցանիշներին, այս հողեր ինտենսիվ օգտագործվում են, ինչի շնորհիվ փոխել են իրենց բնական հատկանիշները.
Հարստացել են հումուսով, ձեռք են բերել կնձիկային կառուցվածք և վերածվել արգավանդ կուլտուր-ոռոգելի հողերի: Այժմ այս հողերը տալիս են հաղողի, պտուղների, բանջարեղենի և տեխնիկական զանազան մշակաբույսերի բարջր բերք:
Արարատյան դաշտի որոշ մասերում գրունտային ջրերի <<մազական>> բարձրացման և արագ գոլորշիացման հետևանքով առաջացել են հեռվի ձյունածածկ տարածքի նմանվող աղուտներ, որոնց վրա այժմ աճում են աղասեր բույսեր: Աղուտների մոտ 20%-ը աղազերծվել ու դարձել են մշակովի հողեր: Սակայն հատուկ փորված խրամատների՝ ցամաքուրդային համակարգի տարիներ շարունակ չմաքրվելու հետևանքով գրունտային ջրերը բարջրանում և պատճառ են դառնում հողերի երկրորդային աղակալման:
Արարատյան գոգավորության նախալեռնային որոշ հատվածներում, հիմնականում լավաների վրա, առաջացել է կիսաանապատային հողերի հատուկ տիպ, այսպես կոչված <<ղռեր>>:

Լեռնաշագանակագույն հողեր՝

Լեռնաշագանակագույն հողերը տարածված են հանրապետության հյուսիս-արևելքում՝ մինչև 800մ, և հարավում՝ 1300-1700մ բարձրությունների վրա:
Այս հողերը ձևավորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում, հումուսով ավելի հարուստ են, ունեն ավելի հզոր շերտ՝ 40-50սմ: Դրանք պիտանի են հացահատիկների մշակման, ծխախոտագործության, պտղաբուծության ու այգեգործության, ինչպես նաև մերձարևադարձային բույսերի աճեցման համար:

Լեռնային սևահողեր՝

Լեռնային սևահողերը մեզանում ամենատարածվածն են: Դրանք հարնապետության գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածվում են 1300-2400մ բարձրություններում՝ հինականում զբաղեցնելով հաբխային սարավանդների ընդարձակ տարածքներ: Սևահողերն ունեն կնձիկահատիկային կառուցվածք: Դրանց վերին շերտը լավ հումուսացված է և հզորությունը հասնում է մինչև 75սմ-ի:
Սևահողային շրջաններում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի, կերային մշակաբույսերի, ծխախոտի, ինչպես նաև որոշ պտղատու ծառատեսակների մշակությամբ:

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողեր՝

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան լեռնալանջեի՝ 900-2400մ բարձրություններում: Սրանք գոյացել են չափավոր տաք և խոնավ կլիմայի պայմաններում: Այս հողերի զգալի մասը, հատկապես անտառի ստորին սահմանում, տափաստանացված է, օգտագործվում է որպես վարելահող, խոտհարք և արոտավայր: Այս հողերում մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր, պտղատու ծառեր:

Մարգագետնատափաստանային հողեր՝

Մարգագետնատափաստանային հողերը տարածված են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝ 2100-ից մինչև 2400-2500մ բարձրություններում: Դրանք ձևավորվում են համեմատաբար խոնավ, զով ամառներ ու ցուրտ, երկարատև ձմեռներ ունեցող կլիմայի և խոտային բուսածածկույթի պայմաններում և նման են սևահողերին: Բարձր է հումուսի պարունակությունը: Մարգագետնատափաստանային հողերի տարածման գոտու ստորին մասն օգտագործվում է որպես խոտհարք, իսկ վերինը՝ արոտավայր:

Լեռնամարգագետնային հողեր՝

Լեռնամարգագետնային հողերը ձևավորվել են ցուրտ լեռնային կլիմայի՝ համեմատաբար բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում, մեձալպյան ու ալպյան բուսածածկույթի տակ: Այս գոտին արոտային անասնապահության գլխավոր շրջանն է: Այս հողերում շատ են հանդիպում ֆիզիկական հողմահարության արդյունքում առաջացած քարացրոնները:
Հողը կարևոր և անփոխարինելի բնական ռեսուրս է և այն պետք է պահպանել տեղատարումից, էրոզիայից և աղտոտումից: Հողի պահպանության խնդիրը հրատապ է հատկապես ՀՀ-ի նման սակավահող երկրների համար:

  1. Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։

Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png
Արտաշատ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started